Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները. «Beeline Armenia»- ի պարզաբանումը
1 րոպեի ընթերցում
![Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները. «Beeline Armenia»- ի պարզաբանումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1073088.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Beeline Armenia» ընկերությունը հայտարարություն է տարածել ինտերնետ կապի հասանելիության խնդիրների հետ կապված:
«Այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ: Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից:
Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է հայտարարության մեջ:
«Beeline Armenia» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար: