Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս 2022

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև Մոսկվայում կայացած առաջին  երկխոսությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը ի պատասխան, թե որն է հայ-թուրքական ընթացիկ երկխոսության հարցում Վաշինգտոնի դիրքորոշումը:

«Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ից հանդիպման վերաբերյալ հայտնել են, որ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]