Հասարակական

«Մի դրամի ուժը»՝  «City of smile» հիմնադրամին

5 րոպեի ընթերցում

«Մի դրամի ուժը»՝  «City of smile» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ն ու Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում«Դասավանդի՛ր, Հայաստան»կրթական հիմնադրամին են փոխանցել 9․328․753 ՀՀ դրամ՝ այդպիսով դառնալով Nation Builder. ծրագրի շրջանակում հեռավոր համայնքների աշակերտները հնարավորություն կունենան ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորություններն ու ներուժը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDBank-ից, բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով` կրթությունն, ինչպես միշտ, առաջնահերթություն է Բանկի ԿՍՊ ծրագրերի շրջանակում․ «Մեզ համար հատկապես ուրախալի է, որ «Մի դրամի ուժն» էլ ավելի մեծ ուժ է ստանում, ընդ որում՝ դա տեղի է ունենում արդեն մեր հաճախորդների գիտակցված ընտրության արդյունքում․ այսինքն՝ նրանք գիտեն, որ վճարելով Իդրամով՝ իրենք դառնում են բարի կամքի դեսպան, և հենց իրենց շնորհիվ է, որ մենք ավելի մեծ գումարներ ենք հատկացնում մեր շահառուներին», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը նշեց, որ հունվար և փետրվար ամիսների ընթացքում ընկերությունները հավաքված «մի դրամները» կուղղեն առողջապահության ոլորտին․ «Այս անգամ մեր շահառուն կլինի «City of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմամբ Հայաստանում։ Մենք կարևորում ենք ինչպես կրթությունը, այնպես էլ երեխաների առողջությունը, և մեր հաճախորդներին կոչ ենք անում էլ ավելի ակտիվ վճարումներ կատարել Իդրամ համակարգով։ Հիշեցնեմ, որ հաճախորդները չեն վճարում ոչ մի դրամ ավել, «մի դրամները» տրամադրվում են IDBank-ի և Իդրամի կողմից՝ հաճախորդների կատարած վճարումների դիմաց»,- ասել է Գոռ Ամիրյանը։

«City of Smile» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը մեծապես կարևորեց «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում ընկերությունների հետ համագործակցությունը․ «City of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և մինչև 25 տարեկան երիտասարդներին՝ ամբողջությամբ հոգալով Հայաստանում նրանց բուժման հետ կապված բոլոր ծախսերը։ Խորհրդանշական է, որ «Մի դրամի ուժի» հենց հունվար-փետրվար ամիսների շահառուն է մեր հիմնադրամը, քանի որ փետրվարը ողջ աշխարհում համարվում է քաղցկեղի մասին իրազեկման և քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Մեզ համար անչափ գնահատելի է IDBank-ի և «Իդրամ»-ի հետ մեր տևական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումը։ Միասին կարող ենք կյանքեր փրկել»,- նշել է Էսթեր Դեմիրճյանը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսին և մինչև օրս իրականացրել է 9 ծրագիր՝ տարբեր կազմակերպությունների ուղղելով ավելի քան 54 մլն ՀՀ դրամ։

Եթե ցանկանում եք դառնալ «Մի դրամի ուժի» բարի կամքի դեսպան, ընդամենը անհրաժեշտ է վճարում կատարել Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 7000-ից ավելի վաճառակետերում, 700-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա բոլոր ծառայությունների դիմաց։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում