1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երասխի և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման աշխատանքային խումբ

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երասխի և Մեղրիի հատվածների երկաթուղու 
վերականգնման աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ –Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

 «Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ – Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]