Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարներն ստորագրել են Ղազախստանից խաղաղապահների վերադարձը կազմակերպելու մասին որոշում

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարներն ստորագրել են Ղազախստանից 
խաղաղապահների վերադարձը կազմակերպելու մասին որոշում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսակապի միջոցով հունվարի 13-ին կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, նիստը վարել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մուրատ Բեկտանովը, Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Բակտիբեկ Բեկբոլոտովը, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը և Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները նիստի ընթացքում քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման և առաջացող սպառնալիքներին արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը մշտական տեղակայման վայրեր կազմակերպելու մասին» ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ որոշումը:     

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am