Հասարակական

Հայ խաղաղապահներն Ալմաթիում հացի կոմբինատի անցակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու վարժանքներ են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Հայ խաղաղապահներն Ալմաթիում հացի կոմբինատի անցակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու վարժանքներ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Россия 24 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել Ալմաթիից, որում անդրադարձել է նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների գործունեությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռեպորտաժում նշվում է, որ հայ խաղաղապահները Ալմաթիում հացի ամենախոշոր կոմբինատի անցակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու վարժանքներ են անցկացրել: Նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը պատահական չէ հսկողության տակ վերցրել կոմբինատն անկարգությունների ընթացքում, քանի որ «այն տառացիորեն կերակրում է քաղաքի ողջ բնակչությանը»:

Հայ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սեյրան Քոչարյանը ռեպորտաժում պատմել է, որ քաղաքի բնակիչները և կոմբինատի աշխատակիցները հյուրընկալ են, իրենց բաց սրտով են ընդունել և բարձր գնահատել իրենց գործունեությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում