Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 289 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 հազար 513 դեպք, որից 333 հազար 200-ը`առողջացած, 8010-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3789 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 6134 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 289 նոր դեպք, առողջացել է 83 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 620 հազար 189-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում