Հասարակական

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշվում է, որ ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 4 քաղաքացիական անձի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել և չեն թողել դուրս գալ այգուց:

Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում