Հասարակական

«Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Ակտաու-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները

1 րոպեի ընթերցում

«Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Ակտաու-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական «Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Ակտաու-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ղազախստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին կիրականացվի Ակտաու-Երևան թռիչքը:

«Ղազախական «Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Երևան-Ակտաու և Ակտաու-Երևան թռիչքները։ Հունվարի 10-ին ժամը 18:00-18:20 կիրականացվի Ակտաու-Երևան DV845 թռիչքը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկացրել է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը:

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ, որոնք հետո վերածվեցին անկարգությունների։ Ավիաընկերությունները ստիպված եղան փոփոխություններ մտցնել թռիչքների գրաֆիկում: Մի շարք ավիաընկերություններ չեղարկեցին մոտակա օրերի թռիչքները, դադարեցրեցին տոմսերի վաճառքը: Երկրում իրավիճակի հանդարտեցմանը զուգահեռ ավիաընկերությունները վերականգնում են բնականոն աշխատանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում