Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամանորյա հանգստի համար ռուսաստանցիների նախընտրություններում Հայաստանն առաջատարներից է

Ամանորյա հանգստի համար ռուսաստանցիների նախընտրություններում Հայաստանն  
առաջատարներից է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի բնակիչների համար 2022 թվականի նշելու ամենապահանջված  ուղղություններն են Սոչին, Հայաստանը, Մալդիվները և Սեյշելյան կղզիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ երկրի ներսում հանգիստը կազմակերպելու համար Ռուսաստանի բնակիչները ամենաշատն ընտրել են Սոչին, Կրասնոդարի երկրամասի այլ ծովափնյա քաղաքները, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգը, Կալինինգրադը:

Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների՝ իրենց երկրի ներսում ճանապարհորդելու նկատմամբ չնվազող հետաքրքրության ֆոնին, ավելացել է դեպի մոտակա երկրներ ուղևորությունների պահանջարկը։ Այս համատեքստում ամանորյա տոներին Հայաստանը դարձել է առաջատար:

Դեպի հեռավոր երկրներ ուղևորությունների համատեքստում տոներին հանգիստը կազմակերպելու համար ռուսաստանցիներն ամենաշատը նախընտրել են Մալդիվներն ու Սեյշելյան կղզիները, այնուհետև՝ Դոմինիկյան Հանրապետությունը: Կարիբյան կղզիները ռուսաստանցիների համար ևս նախընտրելի վայրերից են:  

Ռուսաստանցիները նաև հետաքրքված են ԱՄԷ, մասնավորապես Դուբայ, ինչպես նաև Հորդանան և Մարոկկո ուղղություններով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am