Հասարակական

Կենսաթոշակների և նպաստների չափերը հունվարի 1-ից բարձրացել են

2 րոպեի ընթերցում

Կենսաթոշակների և նպաստների չափերը հունվարի 1-ից բարձրացել են

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հունվարի 1-ից բարձրացել են կենսաթոշակների ու նպաստների չափերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 1-ից բարձրացել են նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստների չափերը: Այսպիսով՝ 2022 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում 28,600 դրամ՝ 26,500 դրամի փոխարեն։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը կազմում են՝

ա․ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 43,000 դրամ (40,000 դրամի փոխարեն)

բ․ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 33,000 դրամ (30,000 դրամի փոխարեն)

գ․ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն)

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը դառնում է 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն):

2022 թ․ հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանվում է 28,600 դրամ (26,500 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37,000 դրամ (26,500 դրամի փոխարեն):

Բարձրանում է նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը․ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ներկայիս 26,500 դրամի փոխարեն հունվարի 1-ից ստանում է 28,600 դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում