Քաղաքականություն

ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Ադրբեջանին կոչ է անում արագ ազատ արձակել բոլոր գերիներին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Ադրբեջանին կոչ է անում արագ ազատ արձակել բոլոր գերիներին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտիԵվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բյուրոն նախ ողջունել է դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերու Ադրբեջանից հայրենիք վերադարձը, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին:

«Մենք կոչ ենք անում արագ ազատ արձակել մնացած բոլոր գերեվարված անձանց, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-նշել են ԱՄՆ պետդեպիԵվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյից:

Հունգարիայի կառավարության միջնորդությամբ դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերիներ Ադրբեջանից վերադարձան հայրենիք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում