Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Չինաստանի բուհերում կրթություն ստանալու համար մրցույթ է հայտարարում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Չինաստանի բուհերում  կրթություն ստանալու համար մրցույթ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ`Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանբարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (22կրթաթոշակային տեղ`11բակալավրիատ, 8 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, 1 վերապատրաստում՝ 1 տարով):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, փաստաթղթերն ընդունվում են՝ սկսած 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի հունվարի 17-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում