Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի ղեկավարը դատարանի վճռով փոխհատուցում կվճարի Էրդողանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն փոխհատուցում կվճարի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Անկարայի 3-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանը որոշել է, որ CHP-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պետք է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու պատճառով նրան վճարի 80 հազար լիրա: