Տարածաշրջանային

Թուրքիայում հերթական սոցհարցումն է անցկացվել. իշխող կոալիցիան զիջում է ընդդիմադիր ուժերին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում հերթական սոցհարցումն է անցկացվել. իշխող կոալիցիան զիջում է ընդդիմադիր ուժերին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող ORC ընկերությունը սոցհարցում է անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ի վարկանիշը, որում ընդգրկված են «Արդարություն և Զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները, շարունակում է զիջել ընդդիմադիր ուժերի ձայներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քվեները կազմել են 30,3 տոկոս, գլխավոր ընդդիմադիր համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության քվեները՝ 25 տոկոս, իշխող կոալիցիայի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը՝ 8,8 տոկոս, ԺՀԿ-ի հետ ընդդիմադիր «Ազգային դաշինք» դաշինքում ներառված «Լավ» կուսակցության քվեները՝ 15,9 տոկոս:

Ներկայումս Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հարցման համաձայն՝ չի կարողանում հաղթահարել անցողիկ շեմը:

Այսպիսով, իշխող «Ժողովրդական դաշինք»-ի մեջ ներառված ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի ձայները գումարային կազմել են 39,1, իսկ ընդդիմադիր «Ազգային դաշինք» դաշինքում ներառված ՀԺԿ և «Լավ» կուսակցությունների գումարային ձայները՝ 41,4 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում