Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2021 թվականի վերջին վարկանիշային աղյուսակը, որտեղ Խոակին Կապառոսի գլխավորած հավաքականը 92-րդն է: ՖԻՖԱ-ի դասակարգման նախորդ աղյուսակում ևս Հայաստնի հավաքականը 92-րդն էր:

Դասակարգման աղյուսակի տասնյակում փոփոխություն չկա. Աղյուսակը գլխավորում է Բելգիան, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան, Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Դանիան և Նիդերլանդները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում