Եվրոպական խորհրդի նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել են հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել էդեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ քննարկումներից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Շառլ Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում և հավելել.«Կարևոր մարդասիրական քայլ, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես որ քննարկվել է Բրյուսելում:Նրա խոսքով՝ ԵՄ-ն հեշտացրել է գերիների տեղափոխումը Երևան։
Գայ գերիների վերադարձը «Թվիթեր»-ի գրառմամբ ողջունել է նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը. «Ուրախ եմ, որկարողացա հայրենադարձել 10 հայ զինծառայողի.Ադրբեջանի կողմիցկարևոր քայլ մարդասիրականխնդիրների լուծման գործընթացում: ԵՄ-ն կշարունակի աշխատել երկու երկրների հետ՝Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև հաջող հանդիպումներ կազմակերպելու համար»,- գրել է Կլաարը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձել են հայրենիք և ներկայացրել վերադարձածների ցանկը։