Քաղաքականություն

Սերգեյ Ռյաբկովը Վարդան Թողանյանի և մի խումբ այլ դեսպանների հետ քննարկել է անվտանգային հարցերը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Ռյաբկովը Վարդան Թողանյանի և մի խումբ այլ դեսպանների հետ քննարկել է անվտանգային հարցերը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը դեկտեմբերի 16-ին ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանի և մի խումբ այլ դեսպանների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ հանգամանալից քննարկում է տեղի ունեցել համաեվրոպական և եվրասիական անվտանգության խնդիրների շուրջ:

Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները տեղեկացվել են անվտանգության միջազգային իրավական երաշխիքների ապահովման վերաբերյալ ռուսական առաջարկների մասին ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Եվրոպայում և Եվրասիայում ռազմաքաղաքական իրավիճակը փոխելու չդադարող փորձերը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ադրբեջանի, , Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի դեսպանները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում