Տարածաշրջանային

Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի հետ երկխոսության հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի անունը

1 րոպեի ընթերցում

Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի հետ երկխոսության հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի անունը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ընթացքում հայտարարել է այն անձի անունը, ում Թուրքիան նշանակելու է Հայաստանի հետ երկխոսության հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցիչը լինելու է Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Սերդար Քըլըչը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն է եղել 2014-2021թթ.:Քըլըչը եղել է նաև Ճապոնիայում և Բեյրութում Թուրքիայի դեսպան, ինչպես նաև Թուրքիայի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում