Քաղաքականություն

Վեդիում ՔՊ-ի ու «Հանրապետության» ավագանու անդամի բոլոր թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել

2 րոպեի ընթերցում

Վեդիում ՔՊ-ի ու «Հանրապետության» ավագանու անդամի բոլոր թեկնածուները ինքնաբացարկ են հայտնել

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը:

Նա հայտնել է, որ դիմումները քննարկվելու են դեկտեմբերի 16-ին, ժամը 11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։

«Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գարիկ Սարգսյանը։

Վեդիում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին քվեարկել է 8666 մարդ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 ձայն: Ընտրությունների արդյունքներով որևէ ուժ չի ստացել բավարար ձայներ՝ միայնակ իշխանություն ձևավորելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում