Քաղաքականություն

ՌԴ-ն հույս ունի, որ բրյուսելյան քննարկումները կնպաստեն  ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև պայմանավորվածությունների իրականացմանը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հույս ունի, որ բրյուսելյան քննարկումները կնպաստեն  ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև պայմանավորվածությունների իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպմանը:

«Երկու առաջնորդների հանդիպումը կայացել է երեկ երեկոյան, քննարկման բովանդակության մասին տեղեկատվությունը շարունակում է ստացվել, մենք այն վերլուծում ենք», -նշեց Զախարովան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ բրյուսելյան քննարկումների արդյունքները կնպաստեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը, որոնք ձեռք են բերվել նախորդ երեք հանդիպումներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում