Քաղաքականություն

ՌԴ-ն ողջունում է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն ողջունում է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, կնպաստի բարիդրացիականության և վստահության մթնոլորտի ձևավորմանը և´ տարածաշրջանում, և´ ժողովուրդների միջև: Այս տեսանկյունից ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջին շրջանում ցուցաբերվող երկկողմ երկխոսությունը սկսելու տրամադրվածությունը՝ հարաբերությունների կարգավորման խնդիրները քննարկելու համար»,- նշեց Զախարովան:

Ինչ վերաբերվում է երկու երկրների կողմից ներկայացուցիչների նշանակմանը, Զախարովան ասաց, որ դա տրամաբանական և ողջամիտ քայլ է:

«Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին»,- եզրափակեց Զախարովան:

ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- նշել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում