Հասարակական

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 212 դեպք. մահացել է 11 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 212 դեպք. մահացել է 11 մարդ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր342 հազար 977 դեպք, որից326 հազար 559-ը`առողջացած, 7856-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7076 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին մեկ օրում կատարվել է 7801 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 212 նոր դեպք, առողջացել է 255 քաղաքացի, արձանագրվել է մահվան 11 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 464 հազար 749-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում