ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5242 խախտում
1 րոպեի ընթերցում
![ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5242 խախտում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1070651.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 5-ից 12-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 5242 խախտում: Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 74, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ Առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվել է 22 մեքենա, 1-ը շահագործվել է գերձայնային ազդանշան տալու սարքավորմամբ, 13-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 94-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները շարունակվում են: