ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատագրական շարժում» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ պահանջում են հանդիպում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կամ ԱԳՆ ներկայացուցչի հետ: Ոստիկանության աշխատակիցները ներս մտան ԱԳՆ-ի շենք և պահանջեցին դուրս գալ այնտեղից:
Ոստիկանության պահանջը չկատարելու համար բողոքի ակցիա իրականացնող 13 քաղաքացի բերման են ենթարկվել: