Հասարակական

Վարչապետը Սյունիքում նոր ճանապարհներ կառուցելու վերաբերյալ հանձնարարական է տվել

2 րոպեի ընթերցում

Վարչապետը Սյունիքում նոր ճանապարհներ կառուցելու վերաբերյալ հանձնարարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Սյունիքի մարզում հնարավոր նոր ճանապարհներ կառուցելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամներին ուղղված հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի այն հարցին, թե ի՞նչ փուլում են գտնվում Սյունիքի մարզի ճանապարհների շինարարությունը։

«Վարչապետից ունենք հանձնարարական՝ Սյունիքում հնարավոր նոր ճանապարհներ կառուցելու վերաբերյալ։ Առաջիկայում դուք կտեսնեք և ռազմավարական, և այլընտրանքային՝ մինչև դաշտամիջյան ճանապարհներ կսկսենք նախագծել և կառուցել»,- ասաց Սանոսյանը։

Ըստ նախարարի՝ Տաթև-Աղվանի ճանապարհի որոշ հատվածներում խնդիրներ են հայտնաբերվել, կան վնասվածքներ, ճանապարհի երկու հատվածում աշխատանքներն անավարտ են, նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, կատարվել է երկուսը։ Սանոսյանը խոստացավ՝ թերությունները կշտկվեն։

«Տաթև-Լծեն ճանապարհը 19,9 կիլոմետր է, որից 9 կիլոմետրի վրա մեծ աշխատանք է կատարվել,աշխատանքը արագ է ընթանում։ Նախատեսում են մարտ-ապրիլ ամսին նախապատրաստել ասֆալտապատումը։ Որոտան-Խոտ ճանապարհի 7 կիլոմետրը պատրաստ է ասֆալտապատման, բայց եղանակային պայմանների պատճառով կասֆալտապատեն գարնանը»,- ասաց Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝ ճակատենի ուղղությամբ երկու աշխատանք է նախատեսվում, խճապատվել են որոշ հատվածներ, սակայն նախատեսվում է կառուցել 9 կիլոմետրանոց ճանապարհ, որի 4 կիլոմետր հատվածում հողային աշխատանքներ են իրականացվել։ Ըստ Սանոսյանի՝ բոլոր ճանապարհները նախապատրաստվում են գարնանը ասֆալտապատել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում