Միջազգային

Նոր ռմբակոծիչներ են ստացվել Արեւելյան ռազմական օկրուգի ավիազորամասի սպառազինությունում

2 րոպեի ընթերցում

Նոր ռմբակոծիչներ են ստացվել Արեւելյան ռազմական օկրուգի ավիազորամասի սպառազինությունում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սու-34 նոր ռմբակոծիչներ են ստացվել Խաբարովսկի երկրամասի Արեւելյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության միավորման ավիազորամասի սպառազինությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է օկրուգի մամուլի ծառայությունը: «ԱՌՕ-ի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության միավորման ռմբակոծիչների ավիազորամասն ստացել Է մի քանի նոր Սու-34 բազմանպատակային ռմբակոծիչներ:

Առաջիկայում ինքնաթիռներն օգտագործվելու են ուսուցման ձմեռային ժամանակաշրջանում ուսումնա-վարժական թռիչքների համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Սու-34-ը ռուսաստանյան բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանիչ-ռմբակոծիչ Է: Նախատեսված Է հակաօդային պաշտպանության միջոցներով եւ ռադիոԷլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցների կիրառմամբ ուժեղ հակազդման պայմաններում օպերատիվ եւ տակտիկական խորության վրա հակառակորդի թիրախներին հարվածներ հասցնելու, ցերեկը եւ գիշերը, այդ թվում՝ բարդ օդերեւութաբանական պայմաններում օդային թիրախները խոցելու համար:

Իր մարտական հնարավորություններով Սու-34-ը պատկանում Է 4++ սերնդին եւ թույլ Է տալիս մարտական առաջադրանքները կատարել առանց պաշտպանակ կործանիչների ուղեկցության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում