Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

COVID-19. Հանրապետությունում ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան՝ կանայք

COVID-19. Հանրապետությունում ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան՝ 
կանայք

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 352 805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 816,  երկրորդ դեղաչափ` 516 989: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ առաջին դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս: Երկրորդ դեղաչափ ստացողների շրջանում կանանց ցուցանիշը 45.2, տղամարդկանց՝ 54.8 տոկոս է:

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:  Պատվաստումներն անվճար են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]