«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնը հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար տուգանվել է
1 րոպեի ընթերցում
![«Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնը հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար տուգանվել է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1070003.jpg)
ԵՐԵՎԱՆ,6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի 9-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, նշելով, որ փաստի կապակցությամբ հարուցվել էր վարչական վարույթ, որի ընթացքում ապացուցվել է, որ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։
Հայտնում են, որ ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «ԴԱԼՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊ ընկերության տնօրեն Է. Խ.-ին, որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով։