Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Կառավարությունը դիտարկում է տնակային շինությունների խնդիրների լուծումը

Կառավարությունը դիտարկում է տնակային շինությունների խնդիրների լուծումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերում հաշվառվել է 7 հազարից ավելի տնակային շինություն: Դրանց զգալի մասը գտնվում է Գյումրիում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ տնակային շինությունների հիմնական մասը զբաղեցված է բնակության նպատակով:  Տնակային շինությունների խնդիրների հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են: Արդարադատության նախարարության կողմից որոշակի օրենսդրական հիմքեր են ստեղծվել: Կառավարությունը 2021-2026 թվականների գործունեության ծրագրով հստակ ամրագրել է, որ այս գործընթացը պետք է շարունակվի այն հաշվարկով, որ 2023 թվականից արդեն կոնկրետ ծրագրեր մեկնարկեն:

«Մշակվել է որոշակի ձևաչափ և մեթոդաբանություն ոչ հիմնական շինությունների ու դրանցում բնակվող ընտանիքների կարգավիճակի գնահատման հետ կապված: Համայնքների ու մարզերի կողմից իրականացվել են այդ գնահատման աշխատանքները, որոնք ավարտվել են: Հաջորդիվ կհստակեցվեն ֆինանսական մոտեցումները: Մինչև 2022 թվականի տարեվերջ կունենանք անհրաժեշտ իրավական հիմքերը, որպեսզի 2023-ից սկսեն իրականացվել ծրագրերը»,-ասաց Տանյա Արզումանյանը: Տնակային շինություններում ընտանիքները հայտնվել են տարբեր պատճառներով՝ կան, որ ինչ-ինչ պատճառներով կորցրել են իրենց տունը, կան, որ այլ համայնքից եկել են այդ բնակավայր աշխատելու ու տնակում են բնակվում, կան, որ երկրաշարժի հետևանքով տունը կորցրել են, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել պետական ծրագրում: Կան ընտանիքներ, որոնք ստացել են բնակարան պետական ծրագրով, սակայն տարիների ընթացքում ընտանիքի թվաքանակի ավելացմամբ չեն տեղավորվում ստացված բնակարանում: 

Կառավարության ծրագրում տեղ գտած դրույթների համաձայն, առաջին փուլով դիտարկվելու են այն շինությունները, որոնք տեղադրված են պետական կամ համայնքային հողամասերի վրա:

«Ասեմ, որ տնակային շինություններում ապրող մոտեցումները միատեսակ չեն լինելու: Ընտանիքի նկատմամբ պետության կողմից ցուցաբերվելիք մոտեցումը ուղղակի կապված է լինելու տնակում հայտնվելու պատճառների հետ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]