Ձերբակալվել է Չարենցավանում 89-ամյա տատիկին սպանած 36-ամյա թոռնուհին
2 րոպեի ընթերցում
![Ձերբակալվել է Չարենցավանում 89-ամյա տատիկին սպանած 36-ամյա թոռնուհին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1069997.jpg)
ԵՐԵՎԱՆ,6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Չարենցավանի բաժին դեկտեմբերի 3-ին, ժամը 05.30-ին, հաղորդում է ստացվել, որ ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի 4-րդ հարկի մի բնակարանից ծուխ է դուրս գալիս և երեխայի լացի ձայն է լսվում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են ծխացող բնակարանում բնակվող անձանց ինքնությունը։
«Հրդեհը մարելուց հետո բնակարանի հյուրասենյակի հատակին այրված և ծխահարված վիճակում հայտնաբերվել է 89-ամյա Ռոզա Գյուլումյանի դիակը: Պարզվել է, որ Ռոզա Գյուլումյանին ծեծելով և այրելու միջոցով կյանքից ապօրինի զրկել է 36-ամյա թոռնուհին։ Նա ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին և կատարվածի վերաբերյալ տվել խոստովանական ցուցմունք»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 36-ամյա կինը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: