1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դատախազությունը դիմել է դատարան` Վլադիմիր Գասպարյանի գույքի բռնագանձման պահանջով  

Դատախազությունը դիմել է դատարան` Վլադիմիր Գասպարյանի գույքի բռնագանձման 
պահանջով

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Համլետի Գասպարյանի, Հեղուշ Բագրատի Գալստյանի, Անգելինա Վլադիմիրի Գասպարյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Անժելա Մնացականի Գասպարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը:

«Դատալեքս»-ը դեռևս տեղեկություն չի տրամադրում, թե ինչ գույքի մասին է խոսքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]