Հասարակական

Կիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

1 րոպեի ընթերցում

Կիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը դեկտեմբերի 3-ին միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիպրոսում ՀՀ դեսպանությունից:

«Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում էի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:

Բանաձևը նաև դատապարտում է Թուրքական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում