Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարչապետի աշխատակազմի՝ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի կազմակերպելու Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները

Վարչապետի աշխատակազմի՝ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին 
Կոթի կազմակերպելու Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում մեքենայի վթարի վերաբերյալ՝ նշելով, որ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի համայնք Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու նպատակով։

«Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված հարցումների տեղեկացնում ենք, որ նախօրեին Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում վթարված մեքենան ամրագրված է վարչապետի աշխատակազմում։ Վթարված մեքենայում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյանը և փորձագետ Արմեն Անդրիասյանը, որոնք գործուղվել էին Կոթի համայնք Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու համար։ Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած Հովհաննես Պողոսյանը Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի անդամ է։

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվությունից և շահարկումներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է վարչության պարզաբանման մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]