Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունվար

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում. հայտնաբերվել է 4700 խախտում

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում. հայտնաբերվել է 4700 
խախտում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 21-ից 28-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկաները  հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4700 խախտում: Ճանապարհային ոստիկանների կողմից  պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխելով 72 տրանսպորտային միջոց։

 Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 45 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 51-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]