Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի «oմիկրոն» շտամի դեպք դեռ չի գրանցվել

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի «oմիկրոն» շտամի դեպք դեռ չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի նոր՝ «oմիկրոն» շտամի դեպք այս պահի դրությամբ չի գրանցվել:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Վիրուսի շտամները նույնականացվում են ոչ թե ՊՇՌ թեստավորման արդյունքում, այլ դրանց սեկվենավորման արդյունքում: Այդ աշխատանքները Հայաստանում ևս իրականացվում են:

«Եվ մենք այսօր էլ արդեն որոշակի նմուշներ ուղարկել ենք լաբորատորիա՝ նման հետազոտություններ անցկացնելու: Այդ հետազոտությունները պարբերական բնույթ են կրում: Այս պահին չունենք նման բան գրանցված»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ, եթե Հայաստանում հայտնաբերվի «օմիկրոն» շտամ, հանրությունը կտեղեկանա այդ մասին:

Թե արդյոք առկա պատվաստանյութերը արդյունավետ են նոր շտամի նկատմամբ՝ դեռ պետք է պարզվի հետազոտության արդյունքում: Մտահոգություններ կան, սակայն, որ երբ շտամը փոխվում է, մշտապես հետազոտվում է, թե նոր շտամի նկատմամբ պատվաստանյութերն ինչ արդյունավետություն ունեն:

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը տարածվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից: ՀՀ առողջապահության նախարարությունը, նոր շտամով պայմանավորված, նախատեսում է Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայի Հանրապետությունից, Լեսոտոյի Թագավորությունից, Նամիբիայի Հանրապետությունից, Զիմբաբվեի Հանրապետությունից, Մոզամբիկի Հանրապետությունից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը Հայաստան ժամանակավորապես սահմանափակել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում