Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք. մահացել է 21 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 189 նոր դեպք. մահացել է 21 մարդ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր338 հազար 120 դեպք, որից316 հազար 198-ը`առողջացած, 7535-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 947 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 4172 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք, առողջացել է 1072 քաղաքացի, արձանագրվել է մահվան 21 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 360 հազար 218-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում