Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պուտինն Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հարցին, սահմանային միջադեպերին

Պուտինն Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հարցին, սահմանային 
միջադեպերին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, սահմանային միջադեպերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ նախագահը նշել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման գործում մեծ դեր ունեն ռուս խաղաղապահները: 

«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին մենք կխոսենք եռակողմ հանդիպման ձևաչափով, մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետը և մենք կշարունակենք այդ քննարկումը: Ես կարծում եմ, որ այստեղ դերակատարում ունեն մեր խաղաղապահները: Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր, որոնք չեն լինում առանց զոհերի, բայց մենք հենց դրա համար ենք այսօր հավաքվել, որ տեսնենք, թե ինչ է արվել և թե ինչ պետք է արվի ոչ միայն նման դեպքերից խուսափելու համար, այլև հակառակը՝ իրավիճակի հանդարտեցման այնպիսի պայմաններ լինեն, որը թույլ կտա տարածաշրջանում մարդկանց հանգիստ ապրել, երկրներին էլ՝ զարգանալ»,-ասաց Վլադիմիր Պուտինը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է՝ քաղաք Սոչիում։ Նախատեսված է Հայաստանի վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]