Հասարակական

Փաշինյանը կարևորել է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության միջազգային դատապարտումը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը կարևորել է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության միջազգային դատապարտումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո 40-45 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքներ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո, թե ոչ

Վարչապետն ընդգծեց, որ խոսքը ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժման մասին է, որը միջազգային հանրությունը միանշանակ դատապարտել է:

«Այս ագրեսիան պետք է վերացվի: Մենք նաև ասում ենք, որ մեր դիրքորոշումը պետք է հստակ լինի՝ այս ագրեսիայի փաստը պետք է միջազգային բոլոր ատյաններում հնչեցնենք, հետապնդենք և պահանջենք, որ միջազգային ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա, որպեսզի այս ագրեսիան վերացվի»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում