Հասարակական

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին վաղաժամկետ պայմանական ազատ կարձակվի 

1 րոպեի ընթերցում

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին վաղաժամկետ պայմանական ազատ կարձակվի 

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին վաղաժամկետ պայմանական ազատ կարձակվի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հավելելով, որ նման որոշում է կայացվել դատարանի կողմից:

Նա նշեց, որ ներկա պահին Արսեն Արծրունին գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, քանի որ դեռ դատարանից վճիռը չեն ստացել:

Արսեն Արծրունին ձերբակալվել է 1994 թվականի դեկտեմբերին«Դրոյի գործի»շրջանակներում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով, իսկ 1996 թվականի դեկտեմբերին դատապարտվել է մահապատժի: 2003 թվականին ՀՀ նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: ՀՀ վերաքննիչ դատարանը 2018 թվականին մերժել էր Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատելու բողոքը:

Լուսանկարը՝ hetq.am-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում