Միջազգային

Չինաստանը բնակչության ավելի քան 76 տոկոսը ստացել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի լրիվ չափաբաժինները

1 րոպեի ընթերցում

Չինաստանը բնակչության ավելի քան 76 տոկոսը ստացել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի լրիվ չափաբաժինները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը մինչև նոյեմբերի 19-ը իր բնակչության 76.3 տոկոսին տվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի ամբողջական չափաբաժինները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին ասել է Առողջապահության ազգային հանձնաժողովի պաշտոնյա Վու Լիանգյուն։

Երկրում ընդհանուր առմամբ 1. 076 մլրդ մարդ ստացել է անհրաժեշտ քանակությամբ չափաբաժինները: Ընդհանուր առմամբ 65,73 մլն մարդ էլ ստացել է պատվաստանյութի խթանող չափաբաժին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում