Դիմակ կրելը 53 տոկոսով նվազեցնում է COVID-19-ի տարածումը. ուսումնասիրություն
1 րոպեի ընթերցում
![Դիմակ կրելը 53 տոկոսով նվազեցնում է COVID-19-ի տարածումը. ուսումնասիրություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1068607.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին գլոբալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դիմակներն ամենաարդյունավետ սանիտարական միջոցն են հանրային առողջությունը COVID-19-ից պաշտպանելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Կոմերսանտ»-ը՝ հղում կատարելով ուսումնասիրության արդյունքներին, նշում է, որ դիմակների կրումը նվազեցնում է հիվանդության տարածումը 53 տոկոսով:
Ուսումնասիրությունն անցկացվել է Ավստրալիայի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից: Նրանք նաև անդրադարձել են պատվաստանյութերին՝ նշելով, որ դրանք հուսալի և արդյունավետ են կյանքեր փրկելու համար: Թեպետ, դրանց մեծամասնությունը չի տալիս 100 տոկոսանոց պաշտպանություն: