Սպորտ

Շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությունում դեռևս 5-րդն է, կանայք դուրս են մնացել տասնյակից 

1 րոպեի ընթերցում

Շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությունում դեռևս 5-րդն է, կանայք դուրս են մնացել տասնյակից 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկօրյա հանգստից հետո թիմերը վերսկսել են պայքարը: Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցել է Ադրբեջանի հավաքականի հետ: Մրցախաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2: Բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Այժմ Հայաստանի ընտրանին 5-րդն է: Առաջատարը Ռուսաստանն է:

Կանանց ընտրանին` 1,5:2,5 հաշվով պարտվեց Ուկրաինայի թիմին: Միակ պարտությունը կրեց Աննա Սարգսյանը, որը խաղում էր սև խաղաքարերով: Զավեն Անդրիասյանի թիմն արդեն դուրս է մնացել 10-յակից և 14-րդն է: Այստեղ ևս առաջատարը Ռուսաստանն է:

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում