Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. Զախարովա

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր երկկողմ ու բազմակողմ պարտավորություններին: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. երկկողմ համաձայնագրի մասին հարցին:

«Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում իր թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ ուղղությամբ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- ասել է Զախարովան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում