Քաղաքականություն

Զախարովան կարևորել է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի շուտափույթ կազմակերպումը

1 րոպեի ընթերցում

Զախարովան կարևորել է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի շուտափույթ կազմակերպումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս պահին Վիեննայում են՝ քննարկելու ներկայիս իրադրությունը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ Զախարովան հիշեցրել է նոյեմբերի 15-ի նրանց հայտարարությունը՝ ընդգծելով, որ նրանք շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը, ինչի շրջանակում օրերս Փարիզում տեղի էր ունեցել նրանց հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

«Եվս մեկ անգամ կարևորում ենք տարածաշրջան համանախագահների այցի շուտափույթ կազմակերպումը»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում