Քաղաքականություն

Լիլիթ Մակունցն ԱՄՆ սենատի անդամին տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի սանձազերծած ագրեսիայի մասին

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մակունցն ԱՄՆ սենատի անդամին տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի սանձազերծած ագրեսիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նոյեմբերի 16-ին հեռավար զրույց է ունեցել ԱՄՆ սենատի անդամ Քրիս Վան Հոլենի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Մակունցը սենատորին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժման մասին։

Դեսպան Մակունցը կարևորել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական սադրիչ գործողությունների դատապարտումը։

Սենատոր Վան Հոլենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ նշյալ խնդիրը կներկայացնի Սենատի գործընկերների ուշադրությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում