Քաղաքականություն

Կանադան հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի կոչ է անում

1 րոպեի ընթերցում

Կանադան հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախմամբ, որը հանգեցրել է հայ զինծառայողների մահվան:

«Մեր մտքերը զոհերի ընտանիքների և հարազատների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հնարավոր լինի գտնել հակամարտության խաղաղ լուծում»,- գրել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում