Քաղաքականություն

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ հայկական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել այդ հարցով շփումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում