Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է. ՀՀ վարչապետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք շարունակաբար և ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք ՀՀ քաղաքացիներին»,- հավելեց նա: