Քաղաքականություն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատրաստ են քննարկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատրաստ են քննարկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առայժմ չի պլանավորում նիստ գումարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն Անվտանգության խորհրդի անդամները կարող են դա քննարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը:

«Օրակարգում ոչինչ չկա: Սակայն կտեսնենք: Մենք կարող ենք դա քննարկել», - ասել է նա լրագրողներին:

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմը հարձակում է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում